27-ամյա երգչուհի և դերասանուհի Ռիհաննան սկսել է նոր հարաբերություններ: Նա հանդիպում է 30-ամյա մրցարշավորդ Լուիս Հեմիլթոնի հետ, ով կես տարի առաջ բաժանվել էր երգչուհի Նիկոլ Շերզինգերից, հայտնում է glamurchik.tochka.net-ը:
Ըստ տվյալների՝ սիրահարները արդեն մի քանի անգամ գաղտնի հանդիպել են: Հարկ է նշել, որ Ռիհաննան և Լուիսը դեռևս չեն հաստատել իրենց հարաբերությունների մասին լուրը: