Tuesday, 23 04 2024
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը

Կառավարությունը որոշել է լուծարել «Նաիրիտը». ՀԲ-ն կօգնի հիմնավորել այդ որոշումը

Կառավարության պատվերով Համաշխարհային բանկը իրականացրել է «Նաիրիտ» գործարանի տեխնիկատնտեսական իրավիճակի ուսումնասիրություն, որի արդյունքում հրապարակվել է մի փաստաթուղթ, որը կոչվում է «Նաիրիտ գործարանի շահագործման տեխնիկական իրացվելիության և ֆինանսական կենսունակության գնահատում»: Չնայած նման լավատեսություն ներշնչող գնահատականին, այդ փաստաթղթի եզրահանգումները խիստ հոռետեսական են, քանի որ հետազոտության հեղինակները ոչ մի հնարավորություն չեն տեսնում «Նաիրիտի» վերագործարկման համար, և միակ առաջարկը, որ ներկայացնում են, «Նաիրիտ»-ի լուծարումն է: Այսօր այդ փաստաթուղթը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի կողմից ներկայացվեց խորհրդարանում:

Փաստաթղթում մի փոքր ներկայացված է գործարանի` «Նաիրիտ»-ի պատմությունը վերջին տասնամյակում. մասնավորապես այն մասին, որ այն 2006թ. վաճառվել է Ռենովիլ Պրոպերթի լիմիթեդ ընկերությանը, և այս ընկերությունը մինչև 2010թ. աշխատեցրել է գործարանը և այդ ընթացքում կուտակել 121 մլրդ դրամի պարտավորություններ: Ըստ Երվանդ Զախարյանի՝ նման խոշոր պարտքի գոյացման պատճառը եղել է այն, որ պոլիքլորոպրենային կաուչուկի ինքնարժեքը գործարանում ավելի բարձր է եղել, քան դրա վաճառքի գինը:

Ստացվում է, որ ընկերության սեփականատերերը կաուչուկ են արտադրել, վաճառել, բայց օգուտ ստանալու փոխարեն վնաս են կրել և պարտքեր են կուտակել: Ի վերջո ընկերության սեփականատերերը 2010թ. լքել են ընկերությունը: Ի՞նչ է նշանակում ընկերությունը լքել, արդյո՞ք Հայաստանում կարող է որևէ այլ մեկը պետությանը 10մլրդ դրամի հարկային պարտավորություն ունենալ, և որոշել լքել այդ ընկերությունը և չվճարել իր պարտավորությունները: Ընդհանրապես որևէ մեկը մինչև հիմա չի տվել այն հարցի պատասխանը, թե ով կամ ովքեր են կանգնած Ռենովիլ Պրոպերթի լիմիթեդ ընկերության հետևում, որովհետև սեփականատերերը իրականում անձնապես շահույթ ստացել են, իսկ ընկերությունը պարտքեր է կուտակել:

ՀԲ կողմից ներկայացված ուսումնասիրության մեջ կա պոլիքլորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայում առկա պահանջարկի և առաջարկի գնահատականը: Ըստ այդ ուսումնասիրության՝ 2014թ. համաշխարհային շուկայում պոլիքլորոպրենային կաուչուկի պահանջարկը 344 հազար տոննա է, մինչդեռ առաջարկը կազմում է 400 հազար տոննա, և այս առաջարկը կբավարարի համաշխարհային շուկան մինչև 2025թ.: Սա նշանակում է, որ Հայաստանը և «Նաիրիտը» համաշխարհային շուկայում տեղ չունեն, որովհետև առանց այն էլ կա շուկայի գերհագեցածություն: Իսկ այս ապրանքատեսակի համաշխարհային շուկայի առաջատարը Ճապոնիան է, որտեղ գրանցված երեք ընկերություններ արտադրում են քլորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայի 50 տոկոսից ավելին, 21 տոկոսը ատադրում է գերմանական մեկ ընկերություն, իսկ մնացածը չինական երեք ընկերություններ, այդ թվում և հայ-չինական Shanxai Sinthetic Rubber Group Co Ltd/Nairit JV ընկերությունը: Այս ընկերությունը հիմնվել է «Նաիրիտ» գործարանից Չինաստան տեղափոխված սարքավորումների միջոցով և միայն այս տարի արդեն 20 հազար տոննա արտադրանք է տվել:

Ուսումնասիրության հեղինակները համաշխարհային շուկայի ուսումնասիրությունից հետո միանշանակ հայտարարում են, որ «Նաիրիտ»-ում պոլիքրլորոպրենային կաուչուկի արտադրությունը ֆինանսապես կենսունակ չէ բութադիենի և ացետիլենի վրա հիմնված արտադրական պրոցեսների պարագայում: Ըստ այդմ՝ ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ «Նաիրիտը» վերագործարկելու համար կպահանջվի 210-346 մլն դոլար: Իսկ արտադրանքի ինքնարժեքը բարձր կլինի համաշխարհային գներիից, որի պատճառը գազի և էլեկտրաէներգիայի բարձր գներն են: Սա ուղղակի ցնցող հայտարարություն է:

Ճապոնիան, որը ուսումնասիրության հեղինակների տեղեկություններով՝ առաջատարն է կաուչուկի արտադրության շուկայում, գազը գնում է Ռուսաստանից, և 2013թ.-ի տվյալներով՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս 550 դոլարով՝ հազար խորանարդի դիմաց, այդ նույն ընթացքում «Գազպրոմը» գազը եվրոպական սպառողներին վաճառում էր միջինը 380 դոլարով: Ասենք միայն, որ Հայաստանում այս պահին գազը մեծածախ գնորդների համար 276 դոլարին համարժեք դրամ է, կամ կրկնակի ավելի էժան, քան Ճապոնիայում է: 2013Թ. Հայաստանում գազի մեծածախ գինը ավելի էժան էր՝ 189 դոլար:

Այդ ինչպես է ստացվում, որ Ճապոնիայում և Գերմանիայում, որտեղ աշխատավարձերն էլ տասնապատիկ բարձր են Հայաստանյան աշխատավարձերից, կաուչուկի ինքնարժեքը ավելի ցածր է լինում, քան Հայաստանում: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այս հարցը ուղղեց նախարար Երվանդ Զախարյանին, ով այս հարցին այնպիսի անհասկանալի պատասխան տվեց, որը ընդհանրապես պատասխան չես անվանի: Զախարյանը հայտարարեց, թե ամեն ինչ հարաբերական է, այդ թվում և բարձր և ցածր գինը:

Մենք չենք ուզում շատ խորանալ Համաշխարհային բանկի կազմած այս ուսումնասիրության մեջ, միայն ասենք, որ դրա եզրակացությունն այն է, որ «Նաիրիտի» արտադրանքը չի կարող մրցունակ լինել համաշխարհային շուկայում, և այն պետք է լուծարվի: ՀԲ խորհուրդ է տալիս կառավարությանը մշակել և իրականացնել «Նաիրիտի» փակման հետևանքով առաջացող սոցիալական և բնապահպանական խնդիրների մեղմման ծրագիր:

Արդյո՞ք այս ուսումնասիրությունը ուղեցույց է կառավարության համար, և արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է հետևել ՀԲ առաջարկներին: Երվանդ Զախարյանը այս հարցին ուղիղ չի պատասխանում, միայն ասում է, որ կառավարության համար առավել ձեռնտու է, որ գործարանը աշխատի, քանի որ նրա լուծարումը կառավարության համար միլիոնավոր դոլարների լրացուցիչ ծախսեր է ենթադրում: Ըստ Զախարյանի՝ իրենք փնտրում են ներդրողների, ովքեր պատրաստ կլինեն վերագործարկել այս գործարանը, բայց չեն գտնում:

Սա նշանակում է, որ եթե կառավարության որոնումները արդյունք չտան, ապա «Նաիրիտը» ի վերջո ստիպված կլինեն լուծարել: Իսկ ՀԲ այս ուսումնասիրությունն էլ կկցեն լուծարման որոշմանը, որպեսզի ապացուցեն, որ դա նաև միջազգային կառույցների կարծիքն է: Իսկ ընդհանրապես ո՞ւմ է պետք, որ Հայաստանը մտնի կաուչուկի արտադրության համաշխարհային շուկա. բնականաբար ոչ մեկին: Դա պետք է միայն Հայաստանին, բայց Հայաստանն էլ դրա համար ո՛չ բավարար համառություն ունի, ո՛չ էլ ցանկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում