Գիտնականները պնդում են, որ հղի կնոջ օրգանիզմում ճարպի բարձր գործածությունը հանգեցնում է երեխայի սրտի չափերի մեծանալուն: Այս մասին գրված է Nutrition, Metabolism and Cardiovascular Diseases պարբերականում:
Առնետների վրա փորձերը ցույց են տվել` եթե էգի սննդակարգում ճարպի բարձր պարունակություն է եղել, ապա նրա ձագի սիրտը մեծ չափեր է ունեցել, ինչն էլ հանգեցրել է սրտանոթային հիվանդությունների զարգացման մեծ հավանակության: Կրծողների մոտ սրտի մեծացման հետ մեկտեղ պակասել է համային ազդակների թիվը: