Մոտ 560 հազար տարի առաջ գոյություն ունեցած մարդու ատամ է հայտնաբերվել Ֆրանսիայում երկրի հարավ-արևմուտքում հնագիտական պեղումների ժամանակ, գրում է Interfax-ը:
«Հասուն մարդու խոշոր ատամը պեղումների ժամանակ հայտնաբերվել է մի շերտում, որը մենք գնահատում ենք մոտ 550-580 հազար տարեկան, քանի որ թվագրման տարբեր մեթոդներ ենք օգտագործում»,- ասել է մարդաբան Ամելի Վիալեն:
Դեռևս պարզ չէ` ատամը պատկանել է տղամարդո՞ւ, թե՞ կնոջ: