Բրազիլիայի կառավարությունը պլանավորում դրոններին օգտագործել երկրի գյուղական շրջաններում ստրկական աշխատանքի դեմ պայքարելու համար, հայտնում է lenta.ru-ն:
Օգոստոսից սկսած Ռիո դե Ժանեյրոյում 6 անօդաչու թռչող սարքեր տեսախցիկներով կհետևեն, որ մարդիկ չաշխատեն ստրկական պայմաններում: Տեղական իշխանությունների խոսքերով՝ դրոնները չեն փոխարինի վերակացուներին, ովքեր հսկում են աշխատավորների իրավունքների պաշտպանությունը, սակայն դրանց հարմար է օգտագործել այն ֆերմաներում, որտեղ վերակացուներին դժվար է հասնել:
Գործակալության տվյալներով՝ դրանից ոչ առաջ երկրում կազմել են այն ընկերությունների սև ցուցակը, որոնք կիրառում են հարկադրական աշխատանք: