Մարկո Ռոյսի շահերը ներկայացնող Sports Total գործակալության աշխատակիցները հայտնել են, որ գերմանացի եզրայինը մնում է Դորտմունդի «Բորուսիա»-ում:
«Մենք Մարկոյի հետ քննարկել ենք նրա՝ կարիերան շարունակելու բազմաթիվ տարբերակներ: Ռոյսի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք ակումբներ, բայց վստահ կարող եմ ասել, որ նա մնում է «Բորուսիա»-ում:
Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլ»-ը և «Յուվենտուս»-ը: