Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման հնարավոր է հեռանա Մադրիդից:
27-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում ինքնաթիռում արված նկար է տեղադրել և գրել. «անցյալը թողնենք անցյալում»:
Հիշեցնենք, որ վերջերս հաճախ էր խոսվում ֆրանսիացու՝ «Ռեալ»-ից հեռանալու մասին: Մասնավորապես նշվում է «Արսենալ»-ի անունը, որը լրջորեն հետաքրքրված է Բենզեմայի ծառայություններով: