Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Քրդերի հետ խաղաղ գործընթացը անհնար է. Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական օբյեկտների վրա քուրդ զինյալների հարձակումների պատճառով երկիրը չի կարող շարունակել քրդերի հետ խաղաղ կարգավորման գործընթացը, հայտնում է BBC-ն:

Վերջին ժամանակներում Թուրքիայում տեղի ունեցավ մի քանի հարձակում, այդ թվում՝ հուլիսի 20-ին առավելապես քրդերով բնակեցված Սուրուչ քաղաքի ահաբեկչությունը, ինչը իրականացրել են ԴԱԻՇ-ի զինյալները:

Դա օգտագործելով որպես առիթ՝ Թուրքիան հանդես է գալիս Սիրիայի հետ սահմանում բուֆերային գոտի ստեղծելու օգտին: Դա Թուրքիային թույլ կտա հարվածներ հասցնել ոչ միայն ԴԱԻՇ-ի զինյալներին, այլև «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (ՔԱԿ) արգելված անջատողական կազմակերպության դիրքերին:

Թուրքիան պնդում է, որ ՔԱԿ-ը և ԴԱԻՇ-ը երկուսն էլ ահաբեկչական կազմակերպություններ են:

Եթե առաջ նա ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայում առանց ոգևորության հանդես էր գալիս որպես գործընկեր, ապա ներկայումս ուղարկում է ավիացիա և ամերիկյան կործանիչներին տրամադրում իր բազաները: Թուրքիայի հարավային սահմանում Սիրիայի և Իրաքի հետ լարվածությունը գնալով աճում է:

1984 թվականից սկսած ՔԱԿ-ի և կառավարական ուժերի հակամարտության հետևանքով զոհվել է մոտ 40 հազար մարդ: Վերջերս թուրքական ուժերի և քուրդ զինյալների միջև տեղի ունեցան մի շարք բախումներ: Թուրքական ոստիկանությունը շարունակում է ԴԱԻՇ-ի և ՔԱԿ-ի ենթադրյալ անդամների ձերբակալությունները, որոնց թիվը արդեն հասել է 1000 մարդու:

Չնայած Թուրքիան պնդում է, որ սիրիական քրդերը գտնվում են «ընթացիկ պատերազմական ջանքերից դուրս», սակայն վերլուծաբանները ասում են, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Թուրքիայի կողմից ցուցաբերվող վճռականությունը կապված է քրդերի մարտունակության վերահսկման հետ:

Այժմ, երբ կարելի է հարվածներ հասցնել և՛ ԴԱԻՇ-ին, և՛ ՔԱԿ-ին, Թուրքիան պատրաստ է մտնելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու գործընթացի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում