2015-ի հունիսին Ֆրանսիայում գործազուրկների թիվը հասել է հերթական ռեկորդային մաքսիմումին, հաղորդում է MarketWatch-ը:
Համաձայն երկրի Աշխատանքի նախարարության` Ֆրանսիայում մշտապես գործազուրկ մարդկանց քանակը մեծացել է 1.3 հազարով` ի տարբերություն մայիսի` հասնելով 3.55 մլն մարդու:
Հունիսին գործազուրկների քանակը 4.7 տոկոսով գերազանցել է նաև նախորդ տարվա միևնույն ամսվա ցուցանիշին:
Նշենք, որ Ֆրանսիայում գործազրկությունը շարունակում է ընդլայնվել` չնայած երկրի վերականգնվող տնտեսական վերելքին: