Գերմանական Volkswagen AG (VW) ավտոկոնցեռնը, 2015-ի առաջին կիսամյակի արդյունքներով, շրջանցել է ճապոնական Toyota Motor Corp ընկերությանը`ավտոմեքենաների մատակարարման ծավալով`առաջատար դառնալով համաշխարհային ավտոշուկայում: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Toyota-ն հայտնել է, որ կես տարվա ընթացքում վաճառել է 5.02 մլն ավտոմեքենա, այնինչ գերմանական ընկերությունը հայտնել է 5.04 մլն-ի մասին`իրացումը մեծացնելով նախևառաջ եվրոպական շուկայում իրացման հաշվին: