Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

«Մնացինք անտեր…Կարենը մեր ամեն ինչն էր». forrights.am

Կարենի սպանության լուրը ընտանիքն իմացել է ինտերնետից. forrights.am-ը գրում է՝ քույրը հունվարի 3-ի առավոտյան բացել է «Ֆեյսբուքն» ու եղբոր անունը գտել դիվերսիայի զոհ դարձած զինծառայողների շարքում:

«Ես ընդհանրապես չէի կարդում զինվորների սպանության մասին լուրերը, էդ օրը պատահաբար եմ բացել ու… հիմա ամեն գիշեր էդ նախադասությունն է աչքիս առաջ»,- 20 ամյա Օլյան չի կարողանում զսպել արցունքները:

Ծնողները շտապել են զինկոմիսարիատ՝ հույս փայփայելով, որ ինտերնետում հրապարակված անունը սխալմունք է: Մահվան լուրը նրանց միանգամից չեն հայտնել, նախ ասել են վիրավոր է:

Հունվարի 3-ի դիվերսիոն ներթափանցման գիշերը Կարեն Գրիգորյանը հրազենային վիրավորումներ է ստացել կրծքավանդակին և մահացել հիվանդանոցի ճանապարհին:

Հունվարի 12-ին իջնելու էր մարտական դիրքերից, իսկ 14-ին լրանում էր նրա 21տարին: Այդ օրը ընտանիքը պատրաստվում էր այցելել տղային:

«Մնացինք անտեր…Կարենը մեր ամեն ինչն էր, ինքը տեղով լույս էր»,- մայրը ևս չի զսպում արցունքները:44-ամյա Սուսաննա Գրիգորյանը պատմում է, թե որքան ազատ են մեծացրել երեխաներին:

«Ամուսինս ոչինչ չի արգելել երեխաներին, Կարենը միշտ արել է այն, ինչ ուզել է: Բայց մեր տունը վեճ ընկավ, երբ տղաս որոշեց զինվորական դառնալ: Հայրը շատ դեմ էր, բայց ինքը որոշել էր ու արեց իր ուզածը»:

Կարենը մանկուց կարատեի դասերի է հաճախել զինվորական հորեղբոր որդու մոտ: Այդ տարիներին սպորտում հաջողություններ գրանցելուց բացի (սև գոտի) տղայի մոտ զինվորական դառնալու ցանկություն է առաջացել: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական քոլեջն ավարտելուց հետո նա ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

«Մենք հույս ունեինք, որ ինքը չի կարողանա քննությունները հանձնի ու չի ընդունվի, բայց Կարենն ամեն օր ինքնուրույն պարապում էր, անընդհատ աշխատում էր իր վրա»,- վերհիշում է մայրը:

Անցած ամռանը Կարեն ծառայության է անցել Ասկերանի զորամասում որպես հետախույզ: Ինստիտուտն ավարտելիս դիմում է ներկայացրել, որպեսզի առաջին գծում ծառայի:

«Ինքը իսկական զինվորական էր. Համազգեստը հպարտությամբ էր կրում, երբեք չի բողոքել ծառայությունից: Մահվանից առաջ՝ հունվարի 1-ին հետը խոսում էի, ասում էր՝ ստեղ շատ լավ ա…Ինքը չէր ուզում գար, մեզ ասում էր՝ դուք եկեք ստեղ, մեզ մոտ ավելի լավ ա»,-քույրը սիրով է վերհիշում եղբոր հետ հեռախոսային վերջին խոսակցությունը:

Օլյան և եղբայրը մտերիմ էին, գրեթե ամեն օր խոսում էին հեռախոսով: Քույրը հաճախ է երազում տեսնում նրան. Կարենը քրոջ երազներում նույնքան բարի է և ուրախ, ինչպիսին եղել է կյանքում:

«Մենք փոքր ժամանակ իրար ձեռք բռնած էինք քայլում փողոցում, բոլորը զարմանում էին: Դեռ փոքր տարիքից Կարենը միշտ հավաքած փող ուներ ու իմ համար նվերներ էր առնում՝ մազակալ, օծանելիք, մամային ծաղիկներ էր առնում»:

Հայրը՝ Սամվել Գրիգորյանն ասում է, որ տղան սիրում էր դժվարություններ հաղթահարել, մշտապես նոր փորձությունների էր ձգտում:

«Ծառայությունը որ վերջանում էր, ինքը Ասկերանից ոտքով էր գնում Ստեփանակերտ, վազում էր, որ ֆորմայի մեջ մնար»:

Զինվորական ծառայության կարճատև ընթացքին Կարենը թեթևացրել է ընտանիքի ֆինանսական հոգսերը, փակել է ընտանիքի վարկերը, վճարել է քրոջ ուսման վարձը:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում