Իրանի և «վեցյակի» միջև գործարքը կտրուկ քննադատության է ենթարկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը, գրում է TASS-ը:
Ելույթ ունենալով Իրանի հետ պայմանավորվածություններին նվիրված լսումներին`նա հստակեցրել է, որ գործարքը Թեհրանի համար ապահովում է «մշտական հիմունքներով պատժամիջոցների մեղմացում`միջուկային մշակումների ժամանակավոր դադարի փոխարեն»:
Իսկ ԱՄՆ կառավարությունը գործարքի նախապատրաստության ընթացքում ձգտել է մի կողմ հրել իշխանության օրենսդիր ճյուղը, ենթադրում է Ռոյսը: Նա նաև անբավարար է համարում համաձայնագրի ընթացքում ձեռք բերված քննչական ռեժիմը: