ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է ԻԻՀ արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիին, ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, ԻԻՀ արտահանման զար•ացման բանկի միջազգային ֆինանսավորման և ներդրումների վարչության տնօրեն Քամրա Ռե զվանիին, Սանիր ընկերության տնօրեն Սալեհիին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը, ՀՀ ԷԲՊ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցերե ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանը, ինչպես նաև իրանական պատվիրակության այլ ներկայացուցիչներ:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը: Մասնավորապես, քննարկվել են Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի ընթացքը և ֆինանսավորման հարցերը: