Tuesday, 16 04 2024
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց

Կոռուպցիայի դեմ պայքարի հակառակ «ծայրը»

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի կառավարությանը 750 հազար դոլար է հատկացնելու կոռուպցիայի դեմ պայքարի համար: Այսօր ապրիլի 1-ը չէ, և ոչ էլ երեկ էր ապրիլի 1-ը, ու ոչ էլ վաղն է լինելու: ԱՄՆ կառավարությունն իսկապես 750 հազար դոլար է տրամադրելու Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի համար:

Նախ՝ սա այն կառավարությունն է, որի քարոզչական տարատեսակ արբանյակները, ըստ քաղաքական անհրաժեշտության, Հայաստանում մեղադրում են ազատության և քաղաքացիական իրավունքների համար պայքարող ցանկացածին՝ նրան անվանելով «գրանտակեր»: Իսկ ինչակեր է ստացվում այդ դեպքում Հայաստանի կառավարությունը: Բայց դա՝ իմիջիայլոց: Խնդիրն, իհարկե, կառավարությանը «գրանտակերության» համար կսմթելը չէ: Խնդիրն ավելի խորն է:

Բավական է ընդամենը արձանագրել այն, ինչ ուսումնասիրել են ոչ կառավարական միջազգային կազմակերպությունները և հրապարակել էին ամիսներ առաջ, որ Հայաստանից վերջին տասներկու տարվա ընթացքում դուրս է բերվել մոտ 11 միլիարդ դոլար: Իսկ ո՞վ պետք է դուրս բերած լինի: Դե, իհարկե, նրանք, ովքեր ներկայումս կառավարում են, քանի որ Հայաստանի բոլոր խոշոր բիզնեսները այս կամ այն կերպ առնչվում են այդ կառավարիչներին: 11 միլիարդ դուրս բերած համակարգը 750 հազար դոլար է ստանում կոռուպցիայի դեմ պայքարի համար: Երևի որ հաջորդ տասնամյակում 11 միլիարդ դոլար էլ դուրս բերի Հայաստանից: Այս ամենն իսկապես շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ:

Կոռուպցիայի դեմ որևէ պայքար, որևէ պայքարի ազդարարում, կոռումպացվածության գերադրական աստիճանով երկրներում հանրության մոտ պետք է արթնացնի հույսի, խանդավառության զգացումներ, պետք է ոգևորի հանրությանը, խթանի հանրային էներգետիկան և այլն: Հայաստանում, սակայն, կոռուպցիայի դեմ պայքարի մասին է հայտարարվում, իսկ այդ հայտարարությունը ոչ թե հասարակական էներգիա է խթանում, ոչ թե լավատեսություն ապագայի հանդեպ, այլ էլ ավելի է հուսահատեցնում հասարակությանը, որը տեսնում է, թե այդ պայքարի մեկնարկն անգամ որքան ցինիզմով է լցված: Մյուս կողմից, սակայն, այդ ամենն այնքան վաղեմի և ցցուն իրականություն է, որ երևի թե չկա առանձնապես ծավալվելու իմաստ: Չկա այդ ուղղությամբ որևէ սպասում:

Հայաստանի իշխանության համակարգում չկա այն անձը և ուժը, որն ունակ է վարել իրապես հակակոռուպցիոն քաղաքականություն: Թող տափակաբանություն չթվա, բայց դա ավելին է, քան փաստը: Կարևոր է մեկ այլ խնդիր: Իսկ հանրային ի՞նչ ճնշում կա կոռուպցիայի վրա: Թվում է, թե այստեղ էլ ամեն ինչ միարժեք է, հասարակությունը մերժում է կոռուպցիան, դժգոհ է կոռուպցիոներներից, հայհոյում է նրանց ամեն օր, պախարակում և այլն: Իսկապե՞ս: Թե՞ այդ ամենը միայն առերևույթ, այն էլ՝ խոհանոցում: Իսկ կարո՞ղ ենք մենք հիշել մի որևէ խոշոր հակակոռուպցիոն շարժում և ակցիա Հայաստանում, երբ հասարակությունը գործնական որևէ պայքար կմղեր կոռուպցիոն որևէ օրինակի դեմ: Բարեբախտաբար, այդպիսի օրինակներ հայաստանյան իրականությունը հասարակությանը տալիս է լիուլի, բայց Հայաստանի հասարակությունը դրանից չի օգտվել:

Հասարակական պայքարը, քաղաքացիական պայքարը Հայաստանում մի քանի հաջողություններ արձանագրել է տարբեր հանրային նշանակության հարցերում, սակայն չի եղել ոչ միայն հաջողություն, այլ նույնիսկ փորձ իսկ չի եղել կոռուպցիոն որևէ դրվագի հանդեպ, այսպես ասած, հանրային վերահսկողության սահմանման, այդ դրվագի հասունացման և տրամաբանական ավարտի հասցնելու առումով: Ասենք՝ մի որևէ կոռուպցիոն գործ, պատմություն հանրությունը զարգացնի այնքան, մինչև տվյալ պատմության «հերոսի» առնվազն բարոյական պատասխանատվության իրացումը, եթե անգամ բանը չհասնի քրեականին: Եվ այդ իմաստով, առաջին հայացքից կոռուպցիայից դժգոհ, չհանդուրժող և կոռուպցիայից տուժող հասարակությունը, խոշոր հաշվով, բավական հանդուրժող է կոռուպցիայի հանդեպ և չի դրսևորել անհանդուրժողության որևէ գործնական օրինակ:

Այստեղ իրավիճակը բավական բարդ է, բազմաճյուղ, փոխկապակցված և փոխազդված, սակայն դա է իրականությունը, և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտություն կա նաև փայտի հակառակ ծայրից, այսինքն՝ հանրային վերաբերմունքի ձևավորումից սկսած: Մեծ հաշվով, Հայաստանում կոռուպցիայի հանդեպ հանրային վերաբերմունք չկա, եղածը չունի առանցք, սկզբունքային կառուցվածք և ուղենիշներ: Հասարակությունը, մեծ հաշվով, ոչ թե պատկերացնում է կյանք առանց կոռուպցիայի, այլ դժգոհ է, որ կոռուպցիայից օգտվում են «անարժանները»: Դա է հանրային հոգեբանության և մտածողության խորքում, և այդ իսկ պատճառով Հայաստանում հասարակությունը դատապարտում է «օտար» կոռուպցիան, փոխարենը սիրով ընդունում ու պատրաստ է արդարացնել «յուրայինը», «հարևանը», «դրկիցը»:

Դա իրականությունն է, որը չնկատելը էապես հարվածում է կոռուպցիայի դեմ պայքարին, որից օգտվում են կոռումպացվածները: Ընդ որում՝ այդ խնդրի մատնանշումը ամենևին չի արդարացնում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իշխանության անարդյունավետությունը և չի նվազեցնում պատասխանատվությունը: Պարզապես, քանի որ իշխանությունն ինքը չունի կամք և մոտիվացիա, չունի ցանկություն պայքարելու կոռուպցիայի դեմ և առավել ևս ինքն է հանդիսանում կոռուպցիայի մարմնավորում, իրավիճակի փոփոխություն հնարավոր է միայն կոռուպցիայի հանրային պրակտիկ անհանդուրժողության մեխանիզմ ձևավորելու միջոցով: Այդ ուղղությամբ Հայաստանում աշխատանք չկա, ոչ միայն 750 հազար դոլարի, նույնիսկ 750 դրամի գործնական աշխատանք թերևս չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում