Նորվեգիայում պատրաստել են աշխարհի ամենամեծ պաղպաղակը։ Այս մասին հայտնում է Norden Line-ը։
Հրուշակագործ Հեննիգ Օլսենը ներկայացրել է վաֆլիով պաղպաղակի՝ աշխարհում ամենամեծ չափաբաժինը։ 3 մետրանոց գլուխգործոցը ուղղաթիռով տեղափոխվել է առափնյա գոտի, որտեղ դրան սպասել է 9000 հանդիսանական։
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչ Գլեն Պոլլարդը հաստատել է, որ Նորվեգիայում ստեղծված սառը քաղցրավենիքը գերազանցել է 2011-ին իտալացիների գրանցած ռեկորդը։
Պաղպաղակը բաղկացած է եղել 40 լիտր մուրաբայից, 1080 լիտր վանիլային պաղպաղակից և 60 լիտր շոկոլադից։