Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալն իր կարծիքն է հայտնել «Յուվենտուս»-ից «Բավարիա» տեղափոխության մասին:
«Անչափ երջանիկ եմ: Մեկ քայլ ևս կատարեցի կարիերայիս ընթացքում: Հուսով եմ՝ մյունխենյան ակումբում ամեն ինչ լավ կլինի: Նպատակս է օգնել թիմին տիտղոսներ նվաճել: Կարծում եմ՝ «Բավարիա»-ի հետ Չեմպիոնների լիգայի գավաթակիր կդառնամ»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Վիդալի խոսքերը:
Հիշեցնենք՝ այսօր 28-ամյա ֆուտբոլիստը մինչև 2019 թվականը ժամկետով պայմանագիր է ստորագրել «Բավարիա»-ի հետ: