7days.ru-ի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ Քիմ Քարդաշյանի 17-ամյա քույրը՝ Քայլի Ջեներն ամուսնացել է։ Նման ենթադրության տեղիք է տվել Instagram-ի էջում այն լուսանկարը, որում նա պատկերված է մատանեմատին ադամանդներով մատանի դրած։ Խոսակցություններ կան, որ նա գաղտնի ամուսնացել է 25-ամյա ռեփեր Tyga-ի հետ։
Այդ մատանիով աղջկան տեսել են դեռ ընթացիկ տարվա մայիսին, սակայն գաղտնի ամուսնության մասին խոսակցությունների ի հայտ գալուց հետո նա դադարել էր այն կրել։ Շատերը սպասում են Քայլիի չափահաս դառնալուն, նա արդեն իսկ տարբեր ամսագրերից ստացել է մերկ նկարահանվելու առաջարկներ։