«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալ»-ում: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Արսեն Վենգերն ակումբի տնօրենների խորհրդի անդամներին խնդրել է ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստի իրավունքները:
Հիշեցնենք՝ Բուսկետսը «Բարսելոնա»-ի սան է և ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել կատալոնական ակումբում: «Կապտանռնագույններ»-ի հետ կիսապաշտպանի գործող պայմանգրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը: