Ֆրանսիացի հնագետները հայտնաբերել են մարդու ատամ, որը շուրջ 600 հազար տարեկան է՝ հայտնում է Express թերթի կայքը:
Պարբերականի հաղորդմամբ՝ ուսանող-հնագետները և պեղումների սիրահար կամավորներն ատամը հայտնաբերել են հարավային Պերպինյան քաղաքից ոչ հեռու՝ Կոն դ՝Արագո քարանձավում: Գտածոն ստացել է Արագո 149 անվանումը: Այն Ֆրանսիայի տարածքում հայտնաբերված մարդու ամենահին մնացորդն է:
«Չնայած իր շատ մաշված վիճակին՝ այդ գտածոն կօգնի հետազոտողներին, գլխավորապես Տոտավելի նախապատմական հետազոտությունների կենտրոնի, ավելին իմանալ առաջին եվրոպացիների կազմաբանության մասին»,- գրում է պարբերականը:
Հետազոտողները նշում են, որ ատամի տարիքը 100 հազար տարով գերազանցում է հայտնի եվրոպացիներից ամենահնի՝ Տոտավելից մարդու տարիքը: