ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կարող էր հաղթել 2016թ. ընտրություններում, եթե ԱՄՆ Սահմանադրությունն իր նախագահությունը չսահմանափակեր 2 ժամկետով: Այս մասին նա ասել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում ելույթի ժամանակ, որը հեռարձակել է BBC-ն:
«Կարծում եմ՝ բավական լավ նախագահ եմ, և եթե ես նորից առաջադրվեի, կհաղթեի: Բայց ես չեմ կարող»,- ասել է Օբաման:
Օբաման 4-օրյա այցով Աֆրիկայում է: Աֆրիկյան ուղևորության ընթացքում նա այցելել է Քենիա և Եթովպիա: