Բարձր երաժշտության ներքո մարդիկ ավելի շատ են ալկոհոլ օգտագործում՝ վստահ են Փորթսմուտի համալսարանի մասնագետները։ Այս մասին հայտնում է Direct-Press-ը։
Լորենցո Ստաֆորդն իր գործընկերների հետ համատեղ հարցման է ենթարկել 16-28 տարեկան 80 երիտասարդների։ Նրանք բոլորը պարբերաբար ալկոհոլ են օգտագործել։ Նրանք փորձի ժամանակ խմել են տարբեր խտությամբ ոգելից խմիչքներ՝ բարձր երաժշտության ուղեկցությամբ կամ նորությունների ընթերցմամբ։
Պարզվել է, որ բարձր երաժշտությունը թույլ չի տվել երիտասարներին պատշաճ կերպով գնահատել օգտագործված սպիրտի քանակը, այդ իսկ պատճառով նրանք շատ են խմել։ Բացի այդ, բարձր երաժշտության ներքո ըմպելիքներն ավելի քաղցր են թվացել։
Ահա թե ինչու գիշերային ակումբներում մարդիկ ավելի շատ են խմում, քան որևէ այլ վայրում։
Վերջերս Փիթսբուրգի համալսարանի մասնագետները եկել էին այն եզրակացության, որ երաժշտությունը դեռահասների մոտ զարգացնում է ալկոհոլային հակում։ Այդ առումով առավել վտանգավոր են ռեփը, R&B-ն և հիփ-հոփը։