Փյունիկը կես տարով պայմանագիր է ստորագրել 23-ամյա հարձակվող Վարդան Պողոսյանի հետ:
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը թիմին է միացել Կրասնոդարի Կուբանից և Փյունիկում հանդես կգա վարձակալության հիմունքներով:
Այս մասին տեղեկացնում է «Փյունիկ»-ի մամլո ծառայությունը։