Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է ABC պարբերականը։
Նոր պայմանագիրը կգործի 5 տարի։ Ըստ նոր պայմանագրի՝ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը կստանա 9 մլն եվրո տարեկան աշխատավարձ։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել, որ Ռամոսը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ու քննարկել պայմանագրի հարցը։