Արգենտինացի 27-ամյա կիսապաշտպան Միգել Պեդրո Լոպեսը վերադարձել է «Բանանց» և նոր պայմանագիր է ստորագրել մեր ակումբի հետ: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարի ժամկետով:
Միգել Լոպեսը «Բանանցում» էր անցկացրել 2014/15 մրցաշրջանի երկրորդ հատվածը: Նա մասնակցել է 12 խաղի և դարձել է 6 գոլի հեղինակ:
Մինչ «Բանանցը» նա հանդես է եկել արգենտինական «Կիլմեսում», ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում», Կապանի «Գանձասարում» և արգենտինական «Տրիստան Սուարեսում»:
«Բանանց» ՖԱ, մամլո ծառայություն