Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Սիրիացի փախստականները Հայաստանում «բախվում են մի ճգնաժամից մյուսը». Al-Monitor

Եթե չլիներ հեռվից առկայծող Արարատ լեռան ձյունածածկ գագաթը կամ մոտիկից լսվող մեքենաների աղմուկը, քաղաքի կենտրոնի լահմաջոյի ռեստորանի պատահական այցելուներին կարող էր թվալ, թե Հալեպի հին քաղաքում են։

Այն բանից հետո, երբ 2012-ի կեսերին քաղաքացիական պատերազմի հետևանքով Գայձաս Յաբակջունյանը փախավ Սիրիայի առևտրային մայրաքաղաքից, արել է հնարավորը՝ վերստեղծելու ճաշարանը, որը մի ժամանակ տնօրինել է Հալեպի սրտում։

Իր բացակայության ժամանակ քաղաքն ու նրա հնագույն հուշարձանները փլուզվել են կառավարության բարելային ռումբերից և ապստամբների գնդակոծումից։ Բայց ինչպես շատերը 16 հազար սիրիահայերից, ովքեր եկել են այս փոքր՝ դեպի ծով ելք չունեցող, Կովկասյան լեռներում բարձր տեղակայված երկիր, նա գտել է անկատար ապաստան։ Այս մասին Al-Monitor-ում գրում է Փիթեր Շվարցստայնը։

Հայաստանը ներկայում խրված է մռայլ տնտեսական վիճակում, ինչի հետևանքով հարյուր հազարավոր քաղաքացիներ աշխատանք գտնելու համար ուղևորվել են արտերկիր։

Հարևաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններին չլուծված վեճերի պատճառով բյուջեն դատարկվում է, առևտուրը մղվում ետին պլան։ Կառավարությունը բավարար ապահովված չէ՝ զբաղվելու 3 մլն քաղաքացիների կարիքներով՝ դեռ չասած կարիքավոր փախստականների ոչ մեծ թվի մասին։

Ոչ մի տեղ այդ դժվարություններն ավելի լավ արտացոլված չեն, որքան Երևանի «Հալեպի շուկայում», որտեղ սիրիացի խանութպանները դժվարությամբ ապրուստի միջոց են վաստակում համեստ գետնանցումում։

Բիզնեսով զբաղվողները փորձում են գլուխ հանել շփոթեցնող նոր հարկային պարտավորություններից, մինչդեռ բախվում են նաև հաղորդակցական խնդիրների, հատկապես այն դեպքերում, երբ արևելահայերեն խոսողները խոսքում ռուսերեն են խառնում։

Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ նրանք ավելին էին ակնկալում իրենց եղբայրներից։

Սիրիահայ Լենայի խոսքով՝ եթե Արևմուտքում գտնվող բարեկամներից ինչ-որ մեկն իրենց տանի, իրենք կգնան։ Նա նշել է, որ Երևանում հիանալի է ամեն ինչ, սակայն թանկ է, իրենք չեն կարողանում ապրել։

Սփյուռքի ներգաղթը խթանող Repat Armenia մասնավոր հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանի խոսքով՝ շատերի մտքերը դեռ Հալեպում են, նրանք իրենց ողջ էներգիան չեն ներդնում ինտեգրվելու համար։

Այնպիսի զգացողություն է՝ կարծես սիրիահայերը մի ճգնաժամից սայթաքել են մյուսը՝ ոչ իրենց մեղքով, նշում է հոդվածագիրը։

«Եվ դա կարող է վատթարանալ։ Ադրբեջանի հետ Հայաստանի տևական սառեցված հակամարտությունը այս տարի ևս մեկ անգամ եռման կետի է հասել։ Դա հաջորդեց սահմանային տարածքներում հազարավոր մարդկանց, մեծ մասամբ սիրիացիներին վերաբնակեցնելու Երևանի հրահրմանը։ Այդ շրջանների բնակիչները կարող են կրել ևս մեկ հակամարտության հարված»,- ասվում է հրապարակման մեջ։

«Ցեղասպանությունը, Սիրիայում տեղի ունեցողը և հիմա էլ սա՞։ Կարծես մենք վատ ճակատագիր ունենք»,- ասել է համեմունքների խանութի սեփականատեր Կիրազյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում