Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանը արագացնում է ռազմաքաղաքական պտույտները

Այսօր տեղեկություն է տարածվել, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ է ունենում և ՄԱԿ-ի շրջանակում, և նաև ամերիկյան ռազմական շրջանակների հետ, տեղի են ունենալու նաև հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը կարծես թե մտել է ինտենսիվ խորհրդակցությունների փուլ, որոնք վարվում են բոլոր ուղղություններով: Թե որն է այս խորհրդակցությունների բուն առարկան՝ շատ դժվար է ասել, սակայն արձանագրենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում ընդունել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին, որը նաև բանակի հետախուզական գլխավոր վարչության ղեկավարն է: Եվ ահա այժմ էլ Դավիթ Տոնոյանը մեկնում է ԱՄՆ:

Այն, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական ֆոնն իսկապես լարվել է՝ հատկապես թուրք-սիրիա-քրդա-ԻԼԻՊ ուղղությամբ՝ ակնհայտ է:

Միաժամանակ հարցն այն է, թե հատկապես ինչ վտանգներ է տեսնում Հայաստանը: Այսինքն՝ վտանգները հենց այս ուղղությունի՞ց են սպասվում, թե՞ այս լարվածության որոշակի պրոյեկցիայի վտանգ գա ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ, ինչն էլ Հայաստանը փորձում է լիարժեք հասկանալ ու կանխել ակտիվ բազմակողմ շփումների միջոցով: Եվ այս ամենից զատ՝ նաև առկա է այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն օրեր շարունակ ինտենսիվացրել է հրադադարի խախտումները սահմաններին, և մոտենում է օգոստոսը, որը համընդհանուր սպասումով այն ամիսն է, երբ մեծ է Ադրբեջանի ռազմական գործողությունների վտանգը:

Ինչքանով է Երևանին հաջողվում ապահովության երաշխիքներ ստանալ այս ինտենսիվ և բազմակողմ շփումների արդյունքում՝ շատ դժվար է ասել: Իրադարձությունների զարգացումը այնպիսին է, որ ակնհայտ է դրանցում առնվազն ինչ-որ զգալի մասով անկառավարելիության բաղադրիչը: Այսինքն՝ իրավիճակը անկասկած ամբողջությամբ վերահսկելի չէ և ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի համար, և ըստ ամենայնի հենց այս հանգամանքն է նաև պատճառը, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, որի վրա է անվտանգության առաջնային պատասխանատվությունը, և որը անկասած համոզվել է, որ դիվանագիտական աշխատանքի առումով Հայաստանի ԱԳՆ-ի վրա հույս դնելը միամտություն է, փորձում է ինտենսիվ շփումների միջոցով գործի գցել մի թափանիվ, որի պտույտները «էներգիա» կհաղորդեն Հայաստանի անվտանգությանը:

Միաժամանակ չի բացառվում, որ պտույտների ինտենսիվությունը նպատակ ունի արագությունը հասցնելու այն աստիճանի, որ հնարավոր չլինի այդ անիվը արգելակել փայտ «խրելով», ինչի վտանգը, բնականաբար, բավական մեծ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում