Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Ինչո՞ւ Fitch-ը տնտեսական վերլուծություններում հիշեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

«Տարօրինակ է, որ այս պահին են այդ հարցի վրա ուշադրություն դարձրել: Հավանաբար մտածում են, թե եթե Հայաստանում քաղաքական կամ տնտեսական խնդիր լինի, հայկական կողմն այդ հարցում որևէ ավանտյուրայի կդիմի»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Սամսոն Ավետյանը՝ անդրադառնալով Fitch վարկանիշային գործակալության այն նախազգուշացմանը, թե Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը նրա տնտեսության համար խոչընդոտ է հանդիսանում:

«ԼՂ համար լատենտ հակամարտությունն Ադրբեջանի հետ ներառում է լայնամասշտաբ հակամարտության վերածման ռիսկ: Կարճաժամկետ հեռանկարում որևէ լուծում չի սպասվում»,- նշվում է Fitch-ի տարածած հաղորդագրության մեջ:

Արդյոք գործակալության նման հրապարակումը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետևանքը չէ՞: Ս. Ավետյանը ԼՂՀ հակամարտության հետ կապված վերը հիշատակումը չէ, որ կապում է ԵՏՄ-ի հետ: «Այլ բան է, որ արտահայտած մտքերի արդյունքում Հայաստանի խնդիրն այլ տեսանկյունից է ներկայացվում: ՀՀ-ն արտահանման դեֆիցիտ ունի, և իր վարկերը ֆինանսավորվում են Արևմուտքից: Եվ Արևմուտքը, երբ տեսնում է, որ ՀՀ-ն այլ կողմնորոշում ունի, գուցե մտածում է՝ մեր երկրին նորից ֆինանսավորելը դժվար կլինի: Գուցե նաև մտահոգություն ունի, որ նույն ֆինանսավորումն ավելի դժվար կլինի ստանալ ԵՏՄ-ից»,- ասաց տնտեսագետը:

Fitch-ի տարածած հաղորդագրության մեջ նաև ընդգծված մտահոգություն կա Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ, որ այն արդեն կազմում է Համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը: Եվ մտահոգություն կա նաև հետագա վարկավորման առումով: Ս. Ավետյանը նույնպես մտահոգություն ունի, որ ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով Հայաստանի հիմնական վարկատու արևմտյան կառույցները՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը խուսափեն հետագա վարկավորումից: «Բացի այդ, մեր տնտեսությունում մասնավոր, կորպորատիվ հատվածի վարկերն էլ արտարժույթով շատ բարձր են: Եվ եթե մեզ դժվարությամբ վարկեր տան, և մենք դոլարի կարիք ունենանք, ապա կարող է ազգային արժույթի արժեզրկում ունենանք: Այդ դեպքում ոչ միայն պետությունն է ռիսկի տակ ընկնում, այլ ամբողջ մասնավոր համակարգը»,- ասաց Ս. Ավետյանը:

ԵՏՄ-ին անդամակցումը Fitch-ն արտահայտում է Հայաստանի՝ Ռուսաստանի տնտեսությունից ունեցած կախվածությունը շեշտելով: «Երկիրը շարունակում է մեծապես կրել Ռուսաստանի տնտեսական անկման ազդեցությունը: Ռուսաստանին Հայաստանի ենթարկված լինելը, որը արտագաղթած հայ աշխատողների դրամական փոխանցումների աղբյուրն է, առանցքային ռիսկ է Հայաստանի տնտեսության համար»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

«Տպավորությունն այն է, որ իրենք բաց ենթատեքստով չեն ասում, բայց նրբորեն հասկացնում են, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո գուցե դժվար լինի ՀՀ-ի արտահանման պակասուրդի ֆինանսավորումը: Ասեն, թե այդքան ֆինանսավորում էինք, եթե նման որոշում եք ընդունել, հիմա ինչո՞ւ պետք է ֆինանսավորենք»,- եզրափակեց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում