Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի պաշտոնական կայքում կազմակերպվել էր քվեարկություն՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով։
Քվեարկության արդյունքով լավագույնի կոչմանն արժանացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։
Խաբարովսկի «ՍԿԱ-Էներգիա»-ի հետ խաղից հետո Սարկիսովը ստացել է պատվաբեր մրցանակը։
«Հաջողություն քեզ, Արթուր։ Նոր մրցաշրջանում մաղթում ենք ավելի շատ գոլեր «Վոլգա»-ի կազմում»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում։