Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

ԵՄ-ն այսուհետ ևս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը. Տրայան Հրիստեա

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Հրիստեայի գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել դեսպանին՝ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել եվրոպական կողմին՝ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով ցուցաբերած օժանդակության համար:

Իր հերթին, Տրայան Հրիստեան ևս շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ սերտ համագործակցության և մի շարք հարցերում ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսությունն ակտիվ զարգացում է ապրել և ընդգծել, որ այդ գործում մեծ ներդրում է ունեցել նաև Հովիկ Աբրահամյանը՝ և՛ Ազգային ժողովի նախագահի, և՛ վարչապետի պաշտոններում:

Միաժամանակ, Տրայան Հրիստեան շեշտել է, որ ԵՄ-ն այսուհետ ևս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը, մնալ Հայաստանում բարեփոխումների իրականացման հիմնական սատարողներից մեկը, ինչպես նաև մեր երկրին ցուցաբերել բյուջետային աջակցություն՝ մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար: Պարոն Հրիստեան տեղեկացրել է, որ վարչապետ Աբրահամյանի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումից հետո ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հանձնարարել է արագացնել փաստաթղթային բոլոր գործընթացները՝ ՀՀ-ում հետագա բարեփոխումներն առաջ մղելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

Հովիկ Աբրահամյանը Տրայան Հրիստեային մաղթել է հաջողություններ աշխատանքային հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում