Թուրքական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 27-ին գրանցվել է թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկում։ Փորձագետների կարծիքով՝ ազգային արժույթի փոխարժեքի անկումը կապված է անվտանգության սպառնալիքների հետ, որոնք ի հայտ են եկել՝ կապված Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, իսկ Իրաքում՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին ավիահարվածներ հասցնելու հետ։
Երկուշաբթի մեկ դոլարը հավասար էր 2.77 լիրայի, մինչդեռ ուրբաթ այն կազմում էր 2.71 լիրա։ Ներկա դրությամբ մեկ դոլարը հավասար է 2.75 լիրայի՝ համաձայն Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների։ Կենտրոնական բանկի պահուստները մեկ ամսում նվազել են 0.9 տոկոսով՝ կազմելով 119.6 միլիարդ դոլար։ Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմում էր 120.7 միլիարդ դոլար։