Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Հայաստանում և Վրաստանում անցկացված հարցումներով` գործազրկության մակարդակը բարձր է բուհն ավարտածների շրջանում

Համաշխարհային բանկի պատվերով նախորդող երկու տարիներին ուսումնասիրություն է անցկացվել ցածր եկամուտ ունեցող պետություններում, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ մասնավորապես Հայաստանում և Վրաստանում աշխատանքային շուկաները տառապում են աշխատուժի հմտությունների պակասից: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կայքը, ուսումնասիրվել են խնդիրներ, թե ինչպես են մարդիկ գտնում աշխատանք, արդյոք վստահ են իրենց համապատասխան կարողությունների վրա և թե որքանով է կրթությունը նախապատրաստում աշխատանքին:

Համաշխարհային բանկը թե’ Հայաստանում, թե’ Վրաստանում շատ կարևոր խնդիր է համարում գործազրկության բարձր մակարդակը բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում:  Երկու երկրներում էլ բակալավրի աստիճան ունեցող հարցվածների կեսը չի աշխատում: Հատկանշական է այն, որ թե’ Հայաստանում, թե’ Վրաստանում բարձրագույն կրթություն ունեցողները կարծում են, որ չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, մյուս կողմից` գործատուներն են բողոքում, որ աշխատուժը չունի համապատասխան ունակություններ:

Երկու երկրներում էլ աշխատող մարդկանց մեծամասնությունը նշել է, որ աշխատանք գտել է իր սոցիալական կապերի` ընկերների, բարեկամների և այլոց միջոցով: Նման պատասխան Հայաստանում տվել է հարցվողների 37, իսկ Վրաստանում` 45 տոկոսը: Գործատուի հետ ուղղակիորեն կապ են հաստատել Հայաստանում 26, Վրաստանում 18 տոկոս հարցվողները: Սեփական բիզնեսն են սկսել Հայաստանում 11 տոկոսը, Վրաստանում` 10-ը: Հայաստանում հարցման ենթարկված աշխատող մարդկանց 11 տոկոսը պատասխանել է, որ գործատուն է գտել իրեն, իսկ Վրաստանում նման պատասխան է տվել 9 տոկոսը: Համացանցի միջոցով է աշխատանք գտել Հայաստանում 3, Վրաստանում` 4 տոկոսը:

Եվ աշխատողներին, և գործազուրկներին հարց է ուղղվել` արդյոք իրենք կարծում են, որ տիրապետում են տարբեր գիտելիքների և որակավորման, որոնք կարող էին օգնել նրանց աշխատանք փնտրելիս: Մասնավորապես, Հայաստանում հարցվողների 92, իսկ Վրաստանում 81 տոկոսը նշել են, որ ունեն հարցազրույցներին լավ ներկայանալու կարողություն: Հայաստանում հարցվողների 84, իսկ Վրաստանում 72 տոկոսն էլ ասել են, որ կարողանում են ճիշտ ռեզյումե պատրաստել: Աշխատանքային հայտարարություններ գտնելու կարողությունը ունի հարցման ենթարկված հայաստանաբնակների 79, իսկ վրացիների 76 տոկոսը:

Հարցվողների 76 տոկոսը Հայաստանում, իսկ 70 տոկոսը Վրաստանում նշել են, որ ունեն համապատասխան կրթություն և որակավորում, անհրաժեշտ աշխատանքային փորձ` 60-ը Հայաստանում, 58 տոկոսը` Վրաստանում:

Համաշխարհային բանկի STEP հմտությունների չափման ծրագիրը հավաքել է տեղեկատվություն մարդկանց կարողությունների արտադրման և բաշխման, ինչպես նաև այս կարողությունների պահաջարկի վերաբերյալ ցածր երկամուտներով երկրների աշխատանքային շուկաներում` հարցման ենթարկելով 15-64 տարեկան մարդկանց: Ծրագիրն իրականացվել է 2012-2014 թթ. Հայաստանում, Բոլիվիայում, Կոլումբիայում, Վրաստանում, Գանայում, Շրի Լանկայում, Վիետնամում: Հայաստանում և Վրաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը` ՀՌԿԿ-ն, ուսումնասիրությունն անցկացրել է 2013-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում