Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում օգոստոսի 10-17 կայանալիք ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը ազատ ոճի Հայաստանի հավաքականը, ինչպեսև հունահռոմեականները, կմասնակցի 6ըմբիշով: Այս տեղեկությունը մեզ հայտնեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը:
Գլխավոր մարզիչը նշեց նաև, որ վերջին հավաքը կանցկացնեն տեղում, որպեսզի տղաները հարմարվեն բնակլիմայական պայմաններին: Ներկայացնում ենք Բրազիլիա մեկնող ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը.
50 կգ`Ռազմիկ Միսակյան, ԲԿՄԱ, Երևան
55 կգ` Նարեկ Հովհաննիսյան, Արտաշատ
60 կգ` Գագիկ Ակուլյան, ,
Երևան 66 կգ` Գևորգ Մխեյան, ՕՀՔ
74 կգ`Սուրեն Խաչատրյան, ԲԿՄԱ, Երևան
84 կգ` Սարգիս Հովսեփյան, Աշխատանքային հերթափոխ, Էջմիածին:
Սալվադոր դա Բայայում Ավետիք Վարդանյանին կօգնի Հապետնակ Կուրղինյանը: