«Էվերթոն»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Տեղեկությունների համաձայն՝ բելգիացի հարձակվողը 53 գոլ է խփել Անգլիայի պրեմիեր լիգայի վերջին երեք մրցաշրջաններում և այժմ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի դիտակետում է:
Նշվում է նաև, որ մանչեսթերյան ակումբի մյուս նորեկը՝ Մեմֆիս Դեպայը Twitter-ի իր էջում գրել է, որ շուտով հանդիպելու է Լուկակուի հետ: