ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ-ում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրության վերաբերյալ քննարկմանը նշեց, որ «Նաիրիտը» թալանվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա ընտանիքի կողմից։
Նա հարց ուղղեց՝ կա՞ որևէ ներդրող, որ ցանկություն հայտնի Նաիրիտի վերագործարկմանը, միայն նշեց, որ նախկին վարչապետի մասով մեկնաբանություններ չունի։ Նախարարը նաև նշեց, որ այս ընթացքում որևէ ներդրող չի եղել: