ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-ում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրության վերաբերյալ քննարկմանը հետաքրքրվեց, թե ինչ ծավալի գույք ունի «Նաիրիտ»-ը և թե երբ գործարանի աշխատակիցներն աշխատավարձ կստանան։
Երվանդ Զախարյանը նշեց, որ վճարումներն արդեն ընթացքի մեջ են, մինչև ամսվա վերջ ամբողջությամբ վճարումներ կանեն։
«Մեկ շաբաթվա ընթացքում մենք բանկի հետ կապված մեր գործառույթները կավարտենք և իրավական տեսանկյունից իրավունք կունենանք սկսել գույքագրման աշխատանքները»,-ասաց նախարարը։