Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կինը՝ Մոնտսերատ Սեարան հայտարարել է, որ իր ամուսինը միշտ ստիպված է ուղղել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի սխալները: Սեարան նշել է, որ Բենիտեսը գլխավորել է որոշ ակումբներ Մոուրինյոյից հետո:
«Ամուսինս ուղղում է Մոուրինյոյի սխալները»,- La Region-ը մեջբերում է Սեարայի խոսքերը:
Բենիտեսը Մոուրինյոյից հետո գլխավորել է «Ինտեր»-ը, «Չելսի»-ն, այժմ էլ աշխատում է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: