Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ՆԳՆ-ն ու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) համաձայնագիր են ստորագրել ահաբեկչության դեմ պայքարում, հանցավորությունների կանխման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ Այդ մասին նշված է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում։
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Արչիլ Տալակվաձեն հայտարարել է. «ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համագործակցությունն ուժեղացվում է։ Այսօր նոր համաձայնագիր է ստորագրվել FBI-ի հետ, որը նախատեսում է բազմակողմ օգնություն մեղավորներին հայտնաբերելու, ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու համար»։
Հուշագիրը նաև նախատեսում է մեղադրյալների ու մեղավորների ինքնությունը հաստատելու հարցում ակտիվ համագործակցություն, ինչպես նաև մատնահետքերի նույնականացման տվյալների փոխանակում։