Starslife.ru-ի փոխանցմամբ՝ բալետի հանրահայտ պարուհի Անաստասիա Վոլոչկովան ոչ վաղ անցյալի հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր դուստր Արիադնան հոր դաստիարակության սուր կարիք է զգում, ինչի համար էլ Վոլոչկովան նպատակադրվել է ամեն գնով գտնել այնպիսի տղամարդ, որը կարող է լավ հայր լինել իր դստեր համար։
Հանրահայտ պարուհին մշտապես աչքի է ընկել դստեր հետ ընկերական վստահելի հարաբերություններով։ Դուստրը հաճախ է ուղեկցում նրան արտասահմանյան այցերի ժամանակ։ Անաստասիան գնալով ավելի սուր է զգում դստեր համար հայր ունենալու կարիքը։ Իր ընտրյալների հարցում Վոլոչկովան մշտապես խորհուրդներ է հարցնում դստերից։