Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ իր առջև խնդիր չի դնում գերազանցել Լիոնել Մեսսիին:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ սեփական ուղին ունի, որի վրա ցանկանում է հաջողությունների հասնել:
«Մեսսիին գերազանցելու մտադրություն ու նպատակ չունեմ: Ցանկանում եմ գնալ սեփական ճանապարհով և անել այն, ինչ մինչ այժմ անում էի: Ձգտում եմ տիտղոսներ նվաճել: Ցանկանում եմ գերազանցել ոչ թե Մեսսիին, այլ ինքս՝ ինձ»,- Marca-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը: