ԱԺ-ում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրության վերաբերյալ քննարկման նիստը բավականին թեժ մթնոլորտում անցավ։
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դիմեց նիստը նախագահող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ով պատգամավորներին առաջարկում էր քննարկումն անել առանց լրագրողների ներկայության. «Հավաքվելու առիթը ՀԲ-ի կողմից այս ուսումնասիրության արդյունքների ներկայացումն է և այստեղ կան բաներ, որոնք հարց ու պատասխանի միջոցով պետք է հանրայնացնել»,-ասաց Սամվել Ֆարմանյանը։ Նա նշեց, որ ՀԲ-ի սկզբունքները աստվածաշնչյան թեզ չեն:
Երվանդ Զախարյանը նշեց, որ ինքը չի եկել ԱԺ՝ պաշտպանելու ՀԲ ներկայացրած արդյունքները․
Վարդան Այվազյանը նորից առաջարկեց, որ խորհրդարանական առանձին լսումներ լինելու են։ Հարցը դրվեց քվեարկության, և չորս պատգամավոր միայն կողմ եղավ, որ քննարկումը առանց լրագրողների մասնակցության տեղի ունենա։