Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Կա՛մ ամեն ինչ, կա՛մ կոռուպցիա

Հայաստանի կառավարությունում այսօր տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ խորհրդի նիստը, որը վարել է այդ խորհուրդը ղեկավարող Հովիկ Աբրահամյանը: Դժվար է հիշել, թե Հայաստանում քանի այդպիսի խորհուրդ է եղել՝ կառավարությանը կից կամ նախագահին առընթեր: Ավելի հեշտ կլինի հաշվել աստղերը: Եվ արդյունքում՝ թիվ կա աստղերին, սակայն թիվ չկա կոռուպցիայի արդյունքներին, որ շատ կոնկրետ տեսքով արտահայտվում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների բանկային հաշիվների կամ գույքի հայտարարագրերի վրա:

Եվ ահա այս պայմաններում, երբ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ կառավարությունը պատրաստ է պայքարել, վճռական է պայքարել կոռուպցիայի դեմ, նույնիսկ կոռուպցիայի ծիծաղն է երևի թե գալիս:

Կոռուպցիայի դեմ Վրաստանում պայքարում էր Սաակաշվիլին, հիմա Սաակաշվիլին կոռուպցիայի դեմ պայքարում է Օդեսայում: Հասարակությունը այդ ամենի ականատեսն է լինում համացանցային տեսանյութերով: Իսկ մի քանի տարի առաջ մարդիկ պարզապես իրենց աչքով էին այդ պայքարի արդյունքները տեսնում, երբ մեկնում էին Վրաստան հանգստանալու և արձանագրում, թե ընդամենը երկու-երեք տարում ինչպես է երկիրը շեշտակի փոխել Սաակաշվիլին: Եթե այսօր էլ Օդեսայում նրա գործունեությունը ընդամենը քարոզչություն է, ինչպես փորձում են ներկայացնել Հայաստանում, ապա դեմ չենք՝ թող մի քանի այդպիսի քարոզչական հոլովակ էլ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստեն, թող, օրինակ, Հովիկ Աբրահամյանը նույն կերպ խոսի Հայաստանի քաղավիացիայի ղեկավարի հետ, մաքսատան ղեկավարի հետ, տարբեր պատասխանատուների հետ, թող գոնե հինգ րոպեով գնան և Սևանում ափը փակած որևէ ամառանոցի կամ հյուրանոցի պատ քանդեն: Թող անեն թեկուզ ձևի համար, այդքանը՝ այն, ինչ իբրև թե ձևի համար Սաակաշվիլին է անում:

Այսինքն՝ Հայաստանում նույնիսկ ձևի համար չեն պայքարում կոռուպցիայի դեմ, նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարի ձևականությունը բավարար մակարդակի վրա չէ: Եվ եթե նույնիսկ ձևականությունը բավարար մակարդակի վրա չէ, ապա էլ ի՞նչ բովանդակության մակարդակի մասին կարող է խոսք լինել, եթե կոռուպցիան ինքը հետևանք է այն մարդկանց գործունեության, որոնք, իբրև թե, պայքարում են դրա դեմ և վճռական են այդ հարցում:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ քիչ թե շատ բավարար, նվազագույն իրական մակարդակի պայքարն անգամ երկրում կարող է հեղափոխական փոփոխություններ առաջ բերել և լիովին փոխել պետության դիմագիծը, փոխել քաղաքացիների վերաբերմունքը պետության հանդեպ, փոխել տրամադրվածությունն ու երկրում առկա մթնոլորտը, փոխել մարդկանց վերաբերմունքը սեփական պետության հանդեպ, վերացնել արտագաղթի մտայնությունն ու մարդկանց ուղեղի աշխատանքը ուղղել ոչ թե Հայաստանից հեռանալուն, այլ Հայաստանում ստեղծելուն: Իսկ ստեղծելու պոտենցիալն ահռելի է, պարզապես ամբողջ հարցն այն է, որ կա՛մ կոռուպցիա է ստեղծվում և որիշ ոչինչ, կա՛մ ստեղծվում է ամեն ինչ՝ կոռուպցիան իրապես արմատախիլ անելու դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում