ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող երկրների զինվորականները հանդիպում կանցկացնեն կանադական Քվեբեկում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հանդիպումը ենթադրաբար կանցկացվի հուլիսի 30-ին։ Զինվորականները կքննարկեն արշավի արդյունավետության բարձրացումը։ Բանակցություններին ԱՄՆ-ը կներկայացնի գեներալ Ջոն Ալենը, ով նշանակվել է նախագահ Բարաք Օբամայի կողմից կոալիցիայի գործողությունների համակարգման համար։
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շրջանակում ԴԱԻՇ-ի դիրքերին ավիահարվածներ են հասցնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի և այլ երկրների զինվորականներ։