Google ընկերությունը որոշել է փոխել իր ռազմավարությունը և չեղարկել պարտադիր կապը «Google+»-ի հետ՝ մյուս օգտահաշիվներում աշխատանքի համար: Այս մասին ասվում է ընկերության բլոգում: Փոփոխությունները կսկսվեն YouTube-ի օգտատերերից:
«Առաջիկա ամիսներին Google-ում օգտահաշիվը կդառնա միակը՝ կոնտենտով փոխանակվելու, շփվելու և Google-ի տարածքում շատ այլ բաների համար: YouTube-ը կդառնա առաջինը, որին կառնչվեն փոփոխությունները»,- ասվում է բլոգում:
Վերոնշյալ մոտեցումը Google-ը բացատրել է այն բանով, որ մտադիր է բարելավել տեսագրությունների ներքո մեկնաբանությունների որակը, սակայն նորարարությունը բացասաբար է ընդունվել բլոգերների և YouTube-ի այցելուների կողմից: