Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բելգիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը դուռ կբացի Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բրյուսելի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

-Պարոն Դեմիրճյան, Բելգիայի ներկայացուցիչների պալատը հուլիսի 23-ի լիագումար նիստին բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, և ինչո՞ւ դա արվեց հիմա:

Ինչպես արդեն ծանոթ եք, 1998 թվականին Բելգիայի Սենատը արդեն բանաձևով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Բելգիան զույգ խորհրդարաններով կառավարվող պետություն է: Սենատը, որ 1998 թվականին ընդունել էր Ցեղասպանությունը, բավականին մեծ աշխատանք էր տարել, որ Բելգիան լինի այն երկրների շարքում, որը ոչ միայն ընդունում, այլ քրեականացնում է ցեղասպանությունների ժխտումը: Դուք գիտեք, թե որքան շատ թուրք կա Բելգիայում: Հատկապես այս տարի 100-ամյակին, երբ Եվրախորհրդարանը բանաձև որդեգրեց, խթան հանդիսացավ, որ եվրոպական այլ երկրներ ևս ընդունեն Ցեղասպանությունը։ Պետք է կարևորել այն փաստը նաև, որ ազգությամբ թուրք պատգամավորները ապրիլի 24-ին մերժեցին հոտնկայս հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, և այս ճանաչումը շատ մեծ կարևորություն կունենա, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացվի այլ երկրներում ևս: Այսպիսով, Բելգիան իր զույգ խորհրդարաններով և առավել ևս կառավարության կազմով ընդունում է Հայոց ցեղասպանության հանգամանքը, կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առերեսվել իր անցյալի հետ ու դադարեցնել ժխտողական քաղաքականությունը, որը պետք է առաջ տանի Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումը:

Ձեր կարծիքով՝ այս որոշումը պայմանավորված է միայն Բելգիայի և Հայաստանի բարեկամությա՞մբ, թե՞ այդ երկիրն իր ուրույն խնդիրներն է լուծում Թուրքիայի հետ:

-Պետք չէ այդպիսի ձևակերպում անել: Եթե Բելգիան առաջ տաներ միայն իր ուրույն շահերը, ապա նման բանաձև չպետք է ընդուներ, որովհետև Բելգիայում շատ թուրքեր կան: Առավել ևս չպետք է ասել, որ Բելգիան Հայաստանի հետ լավ հարաբերություններով է պայմանավորում Ցեղասպանության ընդունումը: Պետք է ընդունել, որ եվրոպական երկրներում՝ հատկապես Բելգիայում, ցեղասպանության արարքը և փաստը մարդկային արժեքներին դեմ է, և Բելգիան սա է, որ առաջ է քաշում՝ մի կողմ դնելով և՛ հայկական, և՛ թուրքական գործոնը: Բանաձևի մեջ նշվում է, որ սա Թուրքիայի դեմ չէ ուղղված, այլ ժխտողականության: Ասվում է, որ սա պետք է լինի դուռ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման համար, նշվում է և՛ հույների, և՛ ասորիների, վերջին շրջանում Հյուսիսային Իրաքի կողմից իրականացված եզդիների ցեղասպանությունները: Այս բանաձևը պետք է համալիր նայել, ոչ թե երկկողմանի հարաբերություններով: Կոչ էր, որ մենք աշխարհն ուզում ենք տեսնել առանց ցեղասպանությունների: Պետք է քննարկվի նաև Բելգիայի խորհրդարանում ցեղասպանությունների հիշատակման կամ քննադատման օր:

Պարոն Դեմիրճյան, այս ճանաչումները մեզ ի՞նչ են տալիս: Արդյոք Հայաստանն ու Թուրքիան սրանով մոտենո՞ւմ են իրար, թե՞ հակառակը՝ Թուրքիան ավելի ագրեսիվ է դառնում։ Գործնականում մենք ի՞նչ եք ստանում այս ճանաչումներից:

Այս ճանաչումները, բնականաբար, մեզ օգնում են: Պետք է անպայման հիշել, որ Թուրքիան Եվրոպական միության թեկնածու երկրներից է, և ԵՄ ընտանիքի անդամ դառնալու հետ պայման է, որ Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ: Հատկանշական է, որ 2005թ․ ի վեր, Թուրքիայի վերաբերյալ ԵՄ զեկույցում այս տարի առաջին անգամ հիշատակվեց Հայոց ցեղասպանության դրույթը: Ինչո՞ւ է կարևոր արտաքին աշխարհի` հատկապես ճնշումը Թուրքիայի դեմ, որովհետև Եվրախորհրդարանում իր բանաձևի քննարկման ժամանակ՝ ապրիլի 15-ին, գերմանացի պատգամավորները նշեցին, որ եթե Գերմանիան 45 թվականին դրսից ճնշման չենթարկվեր, երբեք չէր հաշտվի իր անցյալի հետ (ակնարկում էին հրեաների Ցեղասպանությունը): Հենց այս դեպքում էլ պետք է լինի ինչպես Գերմանիայի պարագայում: Եվ այս ճանաչումները մեծապես օգնելու են Թուրքիայի ներսի այն առաջադիմական շրջանակներին, կուսակցություններին, որոնք Թուրքիայի մեջ պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում