Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Տիգրանին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունքների արդյունքում․ Սուրիկ Խաչատրյանի օգնականը վստահ է՝ մարզպետի որդին անմեղ է

Ինչպես հայտնի է, այսօր մեղադրանք առաջադրվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի նկատմամբ` բռնություն գործադրելու համար՝ առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվեց այն բանից հետո, երբ հարցաքննվեց մինչ այդ Մոսկվայում գտնվող Հարություն Զաքարյանը: Մինչ նրա հարցաքննությունը գործը քննվում էր միայն եղբոր՝ Մուշեղ Զաքարյանի մասով:

Նկատենք, որ մայիսի 2-ի դեպքից հետո և՛ Սուրիկ Խաչատրյանը, և՛ նրա խորհրդականը՝ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, ջանք չէին խնայում հավաստիացնելու, որ Տիգրան Խաչատրյանը կապ չունի այդ ծեծկռտուքի հետ: Նա դեպքի օրը Երևանում է եղել և ֆիզիկապես չէր կարող մասնակից լինել կատարվածին:

Մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը պնդում է, որ Տիգրան Խաչատրյանը մասնակից չի եղել վիճաբանությանը: «Ես հիմա էլ եմ ասում, որ ինքը ծեծին չի մասնակցել»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Ես գտնում եմ, որ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք առաջադրվել է չակերտավոր տուժող կողմի սուտ ցուցմունքների արդյունքում: Նրանց տված ցուցմունքները սուտ են և ընդամենը մի կողմի կարծիքն են, իսկ դատարանը առաջնորդվում է երկու կողմի համադիր ցուցմունքների արդյունքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում