Թուրքիան կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ, քանի դեռ չի հասել անհրաժեշտ արդյունքի՝ հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ ընդդեմ ԴԱԻՇ-ի, Քրդստանի Աշխատավորական կուսակցության և «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական ճակատ-կուսակցության» (DHKP-C) դեմ Թուրքիայի ներկայիս պայքարին աջակցում է և ժողովուրդը, և միջազգային հանրությունը։
«Ներկայիս Թուրքիան արդեն այն չէ, ինչ մեկ շաբաթ առաջ։ Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք պայքարը մինչ մեզ անհրաժեշտ արդյունքներ ստանալը»,- նշել է վարչապետը։
Թուրքիայի հակաահաբեկչական գործողության անցկացման մեկնարկից ի վեր իրավապահ մարմինները ողջ երկրում ձերբակալել են ահաբեկիչների հետ կապերի մեջ կասկածվող 1050 մարդու։