ԱՄՆ-ը բացառել է Կուբան և Մալայզիան այն երկրների ցուցակից, որոնք չեն հակազդում մարդկանց առևտրին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ամենամյա զեկույցը, որը պատրաստում է ԱՄՆ Պետդեպը, հրապարակվել է մեկ շաբաթ անց այն բանից, երբ Կուբան և ԱՄՆ-ը վերսկսել են դիվանագիտական հարաբերությունները, որոնք սառեցվել էին 5 տասնամյակ։
Ավելի վաղ ԱՄՆ-ը մեղադրել է Կուբայի իշխանություններին իր քաղաքացիներին արտերկրում աշխատանքի պարտադրելու մեջ՝ պետական նախագծերի շրջանակում։
Մեկ տարի առաջ ԱՄՆ-ը մեղադրել է Մալայզիային ձկնորսական արդյունաբերությունում խախտումների համար։