Թուրքիայի արևելյան Մուշ նահանգում ահաբեկիչները գնդակոծել են ժանդարմերիայի պետի՝ մայոր Ասլան Կուլակսըզի մեքենան։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Մայորի մեքենայում են եղել նաև նրա կինն ու երեխաները։ Ժանդարմերիայի պետը ծանր վնասվածքով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։
Ստացած վնասվածքներից մայորը հիվանդանոցում մահացել է։
Նահանգում լայնածավալ գործողություն է սկսվել՝ ուղղված ահաբեկիչների հայտնաբերմանը։