Քրդստանի Աշխատավորական կուսակցության գրոհայինները պայթեցրել են թուրքական Ագրի նահանգում իրանա-թուրքական գազատարի հատվածը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։
Պայթյունը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում։
Հուլիսի 27-ին Թուրքիայի օդուժը ոչնչացրել էր PKK-ի ռազմական «Հակուրկ» ճամբարը Իրաքի հյուսիսում։ Դա կուսակցության երկրորդ ճամբարն է, որ ենթարկվել է ռմբակոծության վերջին 2 օրերին։ Ավելի վաղ թուրքական օդուժը հարվածել էր Իրաքի հյուսիսում «Մետինա» ճամբարին։