Հիասքանչ Չենինգ Թաթումը՝ «Մոգական Մայքը» ֆիլմի գլխավոր դերասանը, խոստովանել է, որ հակված է գիրանալու և կիսվել է բաղադրատոմսով, որը թույլ է տալիս իրեն պահպանել կազմվածքը, հայտնում է 7days.ru-ն:
«Բաղադրատոմսը այդպես էլ կոչվում է՝ մերկապարողի դիետա,- իր գաղտնիքն է կիսում դերասանը:- Հավի՝ առանց աղ եփած կրծքամսի կեսը և մեկ բաժակ ջուր: Դու պետք է միշտ սովածության զգացողություն ունենաս: Այդպիսին են խաղի կանոնները: Իրականում ես սիրում եմ համեղ ուտեստներ, բայց գիտեմ, որ դրանք վտանգավոր են, իմ գենետիկան դա թույլ չի տալիս: Երբ իմ հայրը թողեց ֆուտբոլը, դարձավ 170 կգ»: